Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով

Կամենեց-Պոդոլսկի հայկական հուշարձանները

 

Կամենեց-Պոդոլսկի հայկական թաղամասն իր եկեղեցով հիշատակվում է դեռևս ԺԳ դարում: Հետագայում հին քաղաքի հայկական թաղամասում կառուցվում են ևս մի քանի հայկական եկեղեցիներ /Սբ. Աստվածածին (1398 թ․), Սբ. Նիկողայոս (1495 թ․), Սբ. Գրիգոր Լուսավորիչ (1620 թ․), Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս (հիշատակված՝ 1666 թ․), Սբ. Գևորգ (հիշատակված՝ 1691 թ․), Սբ. Խաչ (հիշատակված՝ 1691 թ․)/, ինչպես նաև վանական համալիր, որի կառույցներից մինչ օրս պահպանվել են զանգակատունը (ԺԵ-ԺԶ դդ.), սրահավոր-գավթի (1577 թ.) արտաքին պատը և եպիսկոպոսատունը (1577-1581 թթ.):

Դարերի ընթացքում հին քաղաքում կառուցվել են նաև բազմաթիվ այլ հուշարձաններ, ինչպիսիք են, օրինակ, Հայկական բաստիոնը, Հայկական պահեստները, Հայկական քաղաքապետարանը /մագիստրատը/, Հայկական առևտրական տունը (ԺԵ-ԺԶ դդ.), Հայկական հոսպիտալը (1581 թ․), Հայկական ջրհորը, մի շարք Հայկական բնակելի տներ (ԺԵ-ԺԸ դդ.), որոնք հիմնականում կենտրոնացված են Հայկական և Ներքին հայկական փողոցներում ու Հայկական շուկա և Հին Հայկական շուկա հրապարակներում:

Վերոհիշյալ բազմաթիվ հուշարձանների ցանկից օտարազգի նկարիչներն առավել հաճախակի պատկերում են վանական համալիրի պահպանված զանգակատունը։ Ստորև ներկայացնում ենք տվյալ կտավներից մի քանիսը։

 

 

Գագիկ Պողոսյան /Խաղբակյան/