Իսպանական դատախազները պահանջում են 25 տարվա ազատազրկում Կատալոնիայի նախկին փոխվարչապետի համար

«Associated Press» գործակալության հաղորդման համաձայն, Իսպանիայի դատախազությունը պահանջել է Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Ժունեկասին ազատազրկել 25 տարով։ 2017 թվականի «խռովության» մյուս առաջնորդներ և Կատալոնիայի անկախության կողմնակիցներ Կարմե Ֆորկադելի, Ժորդի Կուիկսարայի և Ժորդի Սանչեսի համար դատախազությունը պահանջում է կիրառել 17 տարվա ազատազրկում։ Եվս 19 կատալոնացի մեղադրյալների համար Իսպանիայի դատախազությունն ավելի մեղմ պատիժներ է պահանջել։