Ապացուցված է․ երկրագնդից ոչ հեռու գոյություն ունի ահռելի սև խոռոչ

Աստղագետները ստացան այն բանի հաստատումը, որ Աղեղնավոր Ա օբյեկտը, որը գտնվում է մեր Գալակտիկայի կենտրոնում, սև խոռոչ է։ Գիտնականներն օբյեկտի բնույթն ապացուցել կարողացան շնորհիվ GRAVITY-ի օգտագործման։ Դա մի սարք է, որը միավորում է 8,2 տրամագծով հայելիներ ունեցող չորս աստղադիտակներից ստացված տվյալները։ GRAVITY-ի ընկալունակությունը և կոորդինատների որոշման ճշգրտությունը համարժեք են 130 մետրանոց աստղադիտակին։ Այդ հզոր գործիքն աստղագետներին թույլ տվեց զննել այն նյութը, որը պտտվում է օբյեկտի շուրջ ամենաստորին հաստատուն ուղեծրով։

Հետազոտողները կարողացան գրանցել նաև հիշյալ նյութի մի քանի բռնկումներ, մինչ դրանց վերջնական կլանումը։ Դա համապատասխանում է Հարաբերականության ընդհանուր տեսությանը և հաստատում աստղագետների բոլոր նախորդ ենթադրությունները Աղեղնավոր Ա-ի բնույթի մասին։

«Դա անհավատալի է՝ անմիջականորեն տեսնել այն նյութը, որը պտտվում է սև խոռոչի շուրջ լուսայինի մեկ երրորդի արագությամբ»,- ասում են գիտնականները։ Նոր հետազոտությունը հնարավորություն տվեց աստղագետներին նաև բացատրել հանելուկային բռնկումների ծագումը, որոնք գալիս էին Ծիր Կաթինի կենտրոնից և գրանցվել էին այս տարվա ամռանը։